Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը. նրանք ավտոերթով կմիանան Բագրատ սրբազանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218584-Քաղաքացիները_փակել_են_Երևան_Վարդենիս_ճանապարհը._նրանք_ավտոերթով_կմիանան_Բագրատ_սրբազանին
Հայաստանում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները բողոքում են ՀՀ իշխանության քաղաքականությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2024 15:06 Asia/Tehran
  • Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը. նրանք ավտոերթով կմիանան Բագրատ սրբազանին

Հայաստանում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները բողոքում են ՀՀ իշխանության քաղաքականությունից։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները շուրջ 1 ժամ փակել էին Գավառ–Սևան ճանապարհը` ի աջակցություն Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների։

«2018-ին խաբելով եկան իշխանության։ Ինչ ասել են, չեն արել կամ հակառակն են արել։ Ասում են` իբր լեգիտիմ ընտրված իշխանություն են։ Ասե՞լ էին, որ Տավուշը հանձնելու են, ասե՞լ էին, որ տրանսգենդերներին բերելու են, մտցնեն Հայաստան, ասե՞լ էին, որ չգիտեմ ինչ օրենքներ են ընդունելու։ Եթե նման բաներ ասել են ու դրանից հետո իրենց ընտրել են, թող բերեն, ցույց տան»,– ասաց Նորատուս գյուղի բնակիչ Արտյոմը։

Այժմ նրանք պատրաստվում են ավտոերթով հասնել Երևան ու միանալ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պայքարին։