6 ամսում ՀՀ–ում անչափահասների նկատմամբ հանցագործությունների 1032 վարույթ է քննվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i221618-6_ամսում_ՀՀ_ում_անչափահասների_նկատմամբ_հանցագործությունների_1032_վարույթ_է_քննվել
ՀՀ–ում 2024 թ․ առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1032 քրեական վարույթ է քննվել, ինչը 333–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2024 14:58 Asia/Tehran
  • 6 ամսում ՀՀ–ում անչափահասների նկատմամբ հանցագործությունների 1032 վարույթ է քննվել

ՀՀ–ում 2024 թ․ առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1032 քրեական վարույթ է քննվել, ինչը 333–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023 թ. 1–ին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ է քննվել։

Կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթներից 64–ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 67 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

«Դատարան ուղարկված 64 վարույթներից 5–ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1–ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1–ը՝ մարդուն առևանգելու, 22–ը՝ ֆիզիկական ներգործության, 16–ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1–ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1–ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 17–ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18–ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1–ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4–ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44–ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից 27–ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12–14, 16–ը՝ 14–16, 19–ը՝ 16–18 տարեկան: