Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի. դատարանը փոխել է նրա խափանման միջոցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i221710-Դավիթ_Տոնոյանն_ազատ_կարձակվի._դատարանը_փոխել_է_նրա_խափանման_միջոցը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2024 14:17 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի. դատարանը փոխել է նրա խափանման միջոցը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։