Դեսպան Արսեն Ավագյանի այցելելությունն ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն
Օգոստոս 22, 2024 16:07 Asia/Tehran
Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն:
Օգոստոսի 20-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն այցելել է ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն, որտեղ հանդիպել է ԱԳ նախարարի տեղակալ և կենտրոնի տնօրեն Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինստիտուտի և ՀՀ արտաքին գործերի նախարարության, Դիվանագիտական դպրոցի, Ազգային արխիվի հետ առկա փոխգործակցային հարցերը, նախանշվել նորերը։
Պիտակ