Արարատ Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել Ադրբեջանի հետ սահմանը Կիրանցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i222300-Արարատ_Միրզոյանը_հայ_դիվանագետներին_ցույց_է_տվել_Ադրբեջանի_հետ_սահմանը_Կիրանցում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ դիվանագիտական կորպուսների ղեկավարների տարեկան աշխատաժողովից հետո հայ դիվանագետներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանը Տավուշի մարզի Կիրանց համայնքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 14:41 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել Ադրբեջանի հետ սահմանը Կիրանցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ դիվանագիտական կորպուսների ղեկավարների տարեկան աշխատաժողովից հետո հայ դիվանագետներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանը Տավուշի մարզի Կիրանց համայնքում։

Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ղեկավարների տարեկան աշխատաժողովն անցկացվել է օգոստոսի 26-28–ը Դիլիջանում։