Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր
Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը: Այն պետական տոն է 1984 թվականից:
Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մտածելակերպին բնորոշ կողմերից են համարվել:
Ողջ աշխարհում նշվող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:
Շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Ցանկանում ենք խաղաղ, հաջողություններով ու հաղթանակներով լի նոր ուսումնական տարի։
Դասապրոցեսը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին։