Լոռին, Սևանը, Դիլիջանն ու Ծաղկաձորը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ
Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 237 հազար 600:
Այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը՝ նշելով, որ ցուցանիշը նախորդ ամսվա՝ հունիսի հետ համեմատ աճել է շուրջ 31 տոկոսով, իսկ եթե համեմատենք նախորդ տարվա հուլիս ամսվա հետ, կա նվազում՝ 6-ից 7 տոկոսով: Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 184 հազար: Ցուցանիշը նախորդ տարվա յոթ ամսվա համեմատ նվազել է 6 տոկոսով»,-ասաց նա: 2023 թվականի 7 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նվազումը մասնագետը հիմնականում պայմանավորում է ՌԴ-ից Հայաստան այցելությունների կրճատմամբ: «Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2024 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է շուրջ 500 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 23 տոկոսով նվազում: Նշեմ, որ ընդհանուր այցելությունների թվում ՌԴ-ից այցելությունները կազմում են շուրջ 42 տոկոսը»,-ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը: Սակայն կոմիտեից նշեցին, որ վերջին տարիներին զբոսաշրջային այցելությունների որոշակի աճ է գրանցվել մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Չինաստանից՝ որոշակիորեն լրացնելով ՌԴ-ից այցելությունների նվազման հետևանքով ձևավորված բացը: Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային աճն ապահոված երկրների ցանկը հիմնականում պահպանվել է՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանը, Իրան, ԱՄՆ: «Դրանք այն հիմնական երկրներն են, որոնք Հայաստանի համար հանդիսանում են հիմնական շուկաներ: Այս երկրներին հաջորդում են Եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլ տարածաշրջանների մի շարք երկրներ»,- ընդգծեց Բաբայանը: