Խոսվել է միայն կոմունիկացիաները՝ մասնավոր պահնորդական ընկերության կողմից վերահսկելու հնարավորության մասին.ԱԳ փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i222574-Խոսվել_է_միայն_կոմունիկացիաները_մասնավոր_պահնորդական_ընկերության_կողմից_վերահսկելու_հնարավորության_մասին.ԱԳ_փոխնախարար
Բաքվի հետ բացվելիք կոմունիկացիաները միջազգային մասնավոր ընկերության պատվիրակելու հայտարարության շուրջ որևէ հավելյալ տեղեկատվությունը այս պահին առկա չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2024 14:52 Asia/Tehran
  • Խոսվել է միայն կոմունիկացիաները՝ մասնավոր պահնորդական ընկերության կողմից վերահսկելու հնարավորության մասին.ԱԳ փոխնախարար

Բաքվի հետ բացվելիք կոմունիկացիաները միջազգային մասնավոր ընկերության պատվիրակելու հայտարարության շուրջ որևէ հավելյալ տեղեկատվությունը այս պահին առկա չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նա նշեց, որ եթե հայկական կողմում միջազգային ընկերությանը պատվիրակվի հսկողությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական կողմում ևս պետք է այդ նույն ընկերությունը հսկողությունն իրականացնի:

«Առայժմ խոսվել է միայն դրա հնարավորության մասին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չկա, դրա մանրամասները, դետալները դեռևս չի քննարկվել ու որևէ հստակ պայմանավորվածություն դրա շուրջ դեռևս չկա»,-ասաց նա:

Հարցին, թե դա չի՞ խախտելու ՀՀ ինքնիշխանության սկզբունքը՝ Մնացականյանը բացասական պատասխան տվեց. «Դա կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել։ Ճանապարհին նաև հայ մաքսավոր ու սահմանապահ են լինելու։ Սա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, թեև ուղիղ կապ չունի»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ դրա շուրջ դեռ նախնական պայմանավորվածություն էլ չկա: