Հայաստանում ԻԻՀ դեսպան․ «Զանգեզուրի միջանցքի» երազանքն իրականություն չի դառնա
https://parstoday.ir/hy/news/armenia-i222674-Հայաստանում_ԻԻՀ_դեսպան_Զանգեզուրի_միջանցքի_երազանքն_իրականություն_չի_դառնա
Անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին, Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված երազանքներն իրականություն չեն դառնա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2024 07:07 Asia/Tehran

Անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին, Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված երազանքներն իրականություն չեն դառնա։

Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարը, որին Իրանը կտրականապես դեմ է և բազմիցս հայտարարել է այդ մասին, նշելով, որ դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզների փոփոխության։  

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով  տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանն ասել է. «Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ազգային և տարածքային ինքնիշխանությունը հարգելով»։ 

Խոսելով ապաշրջափակման գործընթացը երրորդ երկրների կողմից վերահսվելու մասին, Սոբհանին ասել է․ «Պաշտոնական Երևանը հստակ հայտարարել է, և մենք կողմ ենք այն մտքին, որ   վերահսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի կառավարության կողմից»։

Անդրադառնալով երկու երկրների համագործակցությանը, Սոբհանին ասել է․ «Մենք երկկողմ  համագործակցության բազմաթիվ կարողություններ ունենք, և Իրանի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակվում է»։

Երկու երկրների իշխանությունները նախատեսում են երկկողմ առևտրի մակարդակը հասցնել 3 միլիարդ դոլարի և ճանապարհների, կամուրջների ու շենքերի շինարարության ոլորտում արված քայլերն ուղղված են երկու երկրների ժողովրդին ծառայելուն և տրանսպորտային փոխադրումների դյուրացմանը։