Սաղաթելյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին. Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում
(last modified Tue, 10 Sep 2024 05:00:43 GMT )
Սեպտեմբեր 10, 2024 08:30 Asia/Tehran

Հայաստանի տարածքային ամբողջականության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարևոր է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Իրանը մեզ համար իսկապես բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր։ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Թեհրանից հնչող հայտարարությունները շատ պարզ են, ոչ երկիմաստ կամ խճճված, և այս առումով Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում։ Հայաստանի և Իրանի միջև այս համատեքստում համագործակցության լավ հնարավորություն կա»,- ասաց Սաղաթելյանը։