Սաղաթելյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին. Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i222788-Սաղաթելյանը_Զանգեզուրի_միջանցքի_վերաբերյալ_Իրանի_դիրքորոշման_մասին._Իրանի_դիրքորոշումը_բարձր_է_գնահատվում
Հայաստանի տարածքային ամբողջականության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարևոր է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 05:00 Asia/Tehran

Հայաստանի տարածքային ամբողջականության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարևոր է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Իրանը մեզ համար իսկապես բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր։ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Թեհրանից հնչող հայտարարությունները շատ պարզ են, ոչ երկիմաստ կամ խճճված, և այս առումով Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում։ Հայաստանի և Իրանի միջև այս համատեքստում համագործակցության լավ հնարավորություն կա»,- ասաց Սաղաթելյանը։