ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i223170-ԲՐԻԿՍ_ին_ինտեգրվելու_օրակարգ_այս_պահին_չունենք._Փաշինյան
ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 09:21 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք. Փաշինյան

ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:

«ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել` մասնակցելու ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերին Կազանում է տեղի ունենալու։ Ես ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել` եթե լրացուցիչ որևէ անելիք լինի, ապա ՀՀ–ն պատրաստ է այն իրականացնել»,– նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամն է, որ ՀՀ ղեկավարը մասկնակցելու է ԲՐԻԿՍ—ի գագաթնաժողովին։

Սեպտեմբերի 6–ին հայտնի դարձավ, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:

Sputnik.