ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկությունը ստուգվում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i223202-ՀՀ_վարչապետի_աշխատակազմի_տվյալների_բազայի_վրա_հարձակման_մասին_տեղեկությունը_ստուգվում_է
Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 16:37 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկությունը ստուգվում է

Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասել է Խաչատրյանը:

Այսօր ԶԼՄ–ները գրել էին, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարել է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ, և եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

Sputnik.