Հայաստանում հոկտեմբերի 1–ին կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i223234-Հայաստանում_հոկտեմբերի_1_ին_կբացվի_իրանական_ամենամեծ_առևտրի_կենտրոնն_արտերկրում
Հայաստանում հոկտեմբերի 1-ին կբացվի Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 19, 2024 14:47 Asia/Tehran
  • Հայաստանում հոկտեմբերի 1–ին կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում

Հայաստանում հոկտեմբերի 1-ին կբացվի Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։

Նշվում է, որ այն կլինի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում և կբացվի Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ:

Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։

Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման համար:

Բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներ ու գործադիր տնօրեններ։