Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i223326-Իրանը_վճռական_է_Հայաստանի_հետ_հարաբերությունները_զարգացնելու_հարցում._ԻԻՀ_դեսպանություն
Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանության տարածած շնորհավորական ուղերձում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2024 15:59 Asia/Tehran
  • Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն

Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանության տարածած շնորհավորական ուղերձում։

«Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչելուց ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել ու ամրապնդվել են՝ հիմնվելով խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի վրա։ Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք՝ ի շահ երկու ժողովուրդների»,- նշել է դիվանագիտական առաքելությունը։

Բարեկամ Իրանը Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է երջանկություն, առողջություն, բարօրություն։

Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։

Sputnik․