Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i223334-Նիկոլ_Փաշինյանը_տիկնոջ_հետ_աշխատանքային_այցով_մեկնել_է_ԱՄՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 07:39 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

«Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,–ասաց նա։

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Sputnik․