Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i223434-Հայաստանին_կոչ_ենք_անում_վերացնել_խաղաղության_պայմանագրի_ստորագրման_խոչընդոտները._Բայրամով
Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2024 13:29 Asia/Tehran
  • Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով

Բաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները:

Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» առկայությունը: