ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223448-ՍԴ_ն_քննում_է_սահմանազատման_հանձնաժողովների_կանոնակարգի_սահմանադրականության_հարցը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2024 15:05 Asia/Tehran
  • ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։

Նիստի մեկնարկից առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարձր դատարանն իր խոսքը կասի` արդյոք կանոնակարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։

«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածենք` կասենք` խնդիր չկար այդ փաստաթղթում»,– ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգի սահմանադրականությունը քննարկելուց առաջ լրագրողներին վստահեցրեց Արման Դիլանյանը։

Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։

Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։