Արաղչին ու Միրզոյանն խոսել են տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին
Սեպտեմբեր 27, 2024 14:57 Asia/Tehran
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։
«Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը»։
Հիշեցնենք, որ մինչ այս Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 23-ին։ Նրանք զրուցել էին երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի մասին։
Պիտակ