Արաղչին ու Միրզոյանն խոսել են տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i223580-Արաղչին_ու_Միրզոյանն_խոսել_են_տրանսպորտային_կապուղիների_ապաշրջափակման_մասին
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 14:57 Asia/Tehran
  • Արաղչին ու Միրզոյանն   խոսել են տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։

«Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը»։

Հիշեցնենք, որ մինչ այս Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 23-ին։ Նրանք զրուցել էին երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի մասին։