Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223604-Հայաստանն_ու_Իրանը_քննարկում_են_Արաքսի_երկրորդ_կամրջի_կառուցման_տեխնիկական_հարցերը
2024 թվականի մայիսին հաղորդվել էր, որ Երևանն ու Թեհրանը կստեղծեն նոր կամրջի կառուցման աշխատանքային խումբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 14:34 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը

2024 թվականի մայիսին հաղորդվել էր, որ Երևանն ու Թեհրանը կստեղծեն նոր կամրջի կառուցման աշխատանքային խումբ։


Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

«Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», - մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից:

Հիշեցնենք՝ մայիսին հաղորդվել էր, որ Հայաստանն ու Իրանը կստեղծեն կամրջի կառուցման աշխատանքային խումբ։

Նշենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։