Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը
Սեպտեմբեր 29, 2024 15:03 Asia/Tehran
Իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28–ին՝ ժամը 23։20–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռազմական գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։