Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223662-Չի_համապատասխանում_իրականությանը._ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է_Ադրբեջանի_հաղորդագրությունը
Իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28–ին՝ ժամը 23։20–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 15:03 Asia/Tehran
  • Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունը

Իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28–ին՝ ժամը 23։20–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռազմական գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։