Երեւանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223680-Երեւանում_ընթանում_է_երրորդ_Եվրասիական_տնտեսական_համաժողովը
Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 08:56 Asia/Tehran
  • Երեւանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը

Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։

Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի եւ ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները եւ լուծումները; իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները; բիզնեսի եւ պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում; ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան; զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետեւ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։