Իրանը պարզապես հարևան չէ. Պապոյանը վստահ է` չբացահայտված պոտենցիալ կա
https://parstoday.ir/hy/news/armenia-i223706-Իրանը_պարզապես_հարևան_չէ._Պապոյանը_վստահ_է_չբացահայտված_պոտենցիալ_կա
Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ։ Այս մասին այսօր իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 14:39 Asia/Tehran
  • Իրանը պարզապես հարևան չէ. Պապոյանը վստահ է` չբացահայտված պոտենցիալ կա

Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ։ Այս մասին այսօր իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հիշեցրեց, որ երկու երկների միջև գործում են շատ սեղմ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ, իսկ ժողովուրդները շատ ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։

«Բայց վստահաբար կա չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Ես կուզեի, որ այսպիսի մի առևտրի կենտրոն էլ մենք ունենանք Իրանում»,– ասաց նախարաարը։

Գևորգ Պապոյանը նշեց, որ նախորդ տարվա դրությամբ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում և հավելեց, որ պլանավորվում է առաջիկայում այդ թիվը հասցնել 1, իսկ հաջորդիվ՝ 3 մլրդ դոլարի։

«Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առևտրի կենտրոնը մեր դրած նպատակների իրականացման գործում շատ կարևոր դեր կունենա»,– հավելեց նա։

Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հայ–իրանական համագործակցությունը և իրանական տնտեսական ներկայությունը Հայաստանում։