Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում
https://parstoday.ir/hy/news/armenia-i223710-Հայաստանում_բացվել_է_ամենախոշոր_իրանական_առևտրի_կենտրոնն_ամբողջ_աշխարհում
Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում։ Այսօր կենտրոնի կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 14:41 Asia/Tehran
  • Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում

Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում։ Այսօր կենտրոնի կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Մեհդի Սոբհանին վստահ է, որ այս առևտրի կենտրոնը ևս մեկ անգամ վկայում Իրանի և Հայաստանի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին։

ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին առևտրի կենտրոնի բացմանը

«Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար»,–ասաց նա։

Դեսպանը հիշեցրեց, որ Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել ու վստահեցրեց, որ իրանական կողմը վճռական է օգտվելու երկու երկրների միջև առկա բոլոր հնարավորություններից ու պոտենցիալից` ցանկացած ոլորտում։