Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. Վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i223746-Իրանի_ներգրավվածությունը_ԵԱՏՄ_ընդլայնում_է_տնտեսական_փոխգործակցության_հնարավորությունները._Վարչապետ
Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2024 14:13 Asia/Tehran
  • Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. Վարչապետ

Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։

  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկում ենք ունենալու, և մեզ են միացել Իրանի և Ուզբեկստանի մեր գործընկերները։ Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից թույլ տվեք ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրում, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նաև Կուբայի պատվիրակությանը»,-ասաց Փաշինյանը։