Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i223974-Ալեն_Սիմոնյանը_ուղերձ_է_հղել_Ուսուցչի_օրվա_առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2024 12:19 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու այն կարևոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց: Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձևավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին:Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»: