Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i224082-Մեղրի_քաղաքին_կտրվի_ԱՊՀ_մշակութային_մայրաքաղաքի_պատվավոր_կարգավիճակ
ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2024 14:54 Asia/Tehran
  • Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ

ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը: Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասսայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին: