Հաջիևը Ռուդենկոյի հետ խոսել է ՀՀ «օրենսդրությունը փոխելու անհրաժեշտությունից»
https://parstoday.ir/hy/news/armenia-i224146-Հաջիևը_Ռուդենկոյի_հետ_խոսել_է_ՀՀ_օրենսդրությունը_փոխելու_անհրաժեշտությունից
Ադրբեջանի նախագահի օգնականի Հիքմեթ Հաջիևը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին շրջանակում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքը՝ շեշտը դնելով Հայաստանի «օրենսդրության փոփոխության բացարձակ անհրաժեշտության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2024 09:09 Asia/Tehran
  • Հաջիևը Ռուդենկոյի հետ խոսել է ՀՀ «օրենսդրությունը փոխելու անհրաժեշտությունից»

Ադրբեջանի նախագահի օգնականի Հիքմեթ Հաջիևը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին շրջանակում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքը՝ շեշտը դնելով Հայաստանի «օրենսդրության փոփոխության բացարձակ անհրաժեշտության վրա»:

Նա նշել է, թե դա անհրաժեշտ է «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնությունների հետ կապված դրույթները հանելու համար»,–գրում է ԱՊԱ–ն։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել «3+3» ձևաչափով համագործակցությանը Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցությանը և այլ հարցերի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։