ՀՀ զորամասերից մեկում կրկին զինծառայողի դի է հայտնաբերվել։
Հոկտեմբեր 13, 2024 17:43 Asia/Tehran
ՀՀ զորամասերից մեկում կրկին զինծառայողի դի է հայտնաբերվել։
«Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով»,–հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Տեղեկացվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Պիտակ