ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը կբարձրացվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i224474-ՀՀ_քաղաքացիություն_ստանալու_և_դադարեցնելու_համար_սահմանված_պետական_տուրքերը_կբարձրացվեն
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը զգալի կավելանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 08:59 Asia/Tehran
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը կբարձրացվեն

ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը զգալի կավելանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

 Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքով` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը, իսկ քաղաքացիության դադարեցման համար` նախկին 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։

«Խնդիրն այստեղ փողը չէ, այլ քաղաքացիությունն է. թվում է` մենք մարդկանց այսպիսով լավություն ենք անում, բայց իրականում` ոչ»,– իր հերթին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով գործող տուրքերին։

Նախարարը նշեց, որ այդ տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարի չեն վերանայվել։

«Այսպիսով վերարժևորում է նաև քաղաքացիության ինստիտուտը` ընդգծելով քաղաքացի–պետություն կապի կարևորությունը»,– հայտարարեց նախարարը։

Ղազարյանի խոսքով` այս տուրքի դրույքաչափերի բարձրացումը չի տարածվի փախստականների, այդ թվում` ԼՂ–ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց վրա. նրանք բոլորն ազատված կլինեն տուրքերի վճարներից։

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո` 10 ամիս անց` պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքների հետ։