Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i224598-Հայաստանն_այլևս_զիջումների_տեղ_չունի._Ալեն_Սիմոնյան
Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 09:00 Asia/Tehran
  • Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան

Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա այսպես է պատասխանել լրագրողի դիտարկմանն առ այն, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթաց գրանցելու համատեքստում կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումները: 

«Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի», - նշել է Սիմոնյանը։

Նա նաև հավելել է, որ չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։

«Նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Սիմոնյանը:

tert.am