Արդյո՞ք միջազգային իրավունքը կարող է խոչընդոտել խաղաղությանը
Նոյեմբեր 03, 2024 09:35 Asia/Tehran
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունը չի բացահայտում խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանի հետ կիսահամաձայնեցված մի քանի և չհամաձայնեցված մեկ կետի բովանդակությունը։ Բանակցությունների ընթացքում մի քանի սկզբունքային կետեր արդեն դուրս են մնացել պայմանագրից և կարգավորվում են առանձին գործընթացներով։
Այժմ իշխանության տարբեր հայտարարություններից և գործողություններից ելնելով ընդդիմությունը բարձրացնում է նոր մտավախություն, այն է՝ ո՞ր հարցին կարող է առնչվել կողմերի անհամաձայնությունը։