ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i225322-ԱՊՀ_երկրների_ԱԽ_քարտուղարների_հանդիպմանը_Հայաստանը_կներկայացնի_դեսպան_Գուրգեն_Արսենյանը
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, որը կանցկացվի վաղը նոյեմբերի 7-ին, ներկա կլինի նաև ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԽՔ գրասենյակը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 18:28 Asia/Tehran
  •  ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, որը կանցկացվի վաղը նոյեմբերի 7-ին, ներկա կլինի նաև ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԽՔ գրասենյակը։

Թվով 12-րդ հանդիպումը կանցկացվի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, այն տեղի է ունենալու Մոսկվայում։

«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտներում տիրող իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ոլորտում կատարված աշխատանքների մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։

Մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ հանդիպմանն առանձին կքննարկվեն տեղեկատվական անվտանգության խնդիրները և Աֆղանստանի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են նաև Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին հարցեր: