Հայաստանում Շահրեզայի նռան փառատոնի անցկացում
Իրանի Սպահան նահանգում գտնվող Շահրեզա քաղաքի Նռան փառատոնն այս տարի անցկացվել է Հայաստանում միջազգային մոտեցմամբ։
Ըստ ԻՍՆԱ-ի, Սպահան նահանգում նռան արտադրության ամենաբարձր աճն ունի Շահրեզայի շրջանը, այնպես որ այս տարի այս շրջանի նռան բերքը կազմում է ավելի քան 25 հազար տոննա։
Ըստ Շահրեզայի մարզպետ Ամիր Ջաֆարիի, այս փառատոնն անցկացվում է Շահրեզայի նուռը ներկայացնելու նպատակով, որն ունի յուրահատուկ հատկանիշներ։ Շահրեզա շրջանի նուռն արտադրվում է երկու սորտի՝ սևահատիկ և քաղցրաթթու։ Այս նռան առանձնահատկություններից է մսի համեմատ միջուկի փոքր լինելը, ինչը յուրահատուկ որակ է հաղորդում նրան։
Շահրեզայի մարզպետն ասաց, որ նռան փառատոնի կազմակերպման ևս մեկ նպատակն է տարբեր ոլորտներում Շահրեզա շրջանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելը։ Այն անցկացվում է նաև սոցիալական կենսունակությունը բարձրացնելու, նռան առքուվաճառքը հեշտացնելու և այգեպանների ապրուստի տնտեսությունը բարելավելու համար:
Նուռից բացի, տոնակատարության ու երաժշտության ուղեկցությամբ փառատոնի այցելուներին առաջարկվում են այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են նռան մածուկը, թթու լավաշը և այլն։