ԱՄՆ-ն ՀՀ-ում առաջ է մղում արևմտամետներին ընտրություններից առաջ. ՌԴ հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i226214-ԱՄՆ_ն_ՀՀ_ում_առաջ_է_մղում_արևմտամետներին_ընտրություններից_առաջ._ՌԴ_հետախուզություն
Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 07:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ՀՀ-ում առաջ է մղում արևմտամետներին ընտրություններից առաջ. ՌԴ հետախուզություն

Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։

«Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր լինի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ առնչություն ունեցող կազմակերպություններին հանձնարարվել է ընդլայնել Հայաստանի առանցքային պետական ​​մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը և ապահովել օտարերկրյա խորհրդատուների ակտիվ մասնակցությունը, որոնք կկարգավորեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ելնելով Արևմուտքի շահերից։

Sputnik.