Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i227380-Հայաստանը_շատ_դիվիդենդներ_է_ստանում_ԱՊՀ_անդամակցությունից._Պեսկով
Հայաստանը մնում է ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության կարեւոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 18:10 Asia/Tehran
  • Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով

Հայաստանը մնում է ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության կարեւոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ ձեւաչափին, բայց եւ այնպես, Հայաստանը դեռեւս շատ կարեւոր մասնակից է ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից եւ՛ Հայաստանը, ե՛ւհայ ժողովուրդը մեծ դիվիդենդներ են ստանում։ Հետեւաբար, դա երկկողմ ուղղություն է։ Դրանում շահագրգռված են թե՛ ԱՊՀ-ն, թե՛ մեր հայ ընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի համալիրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։

news.am