Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i227434-Գավառի_պետական_համալսարանը_հյուրընկալել_է_ՀՀ_ում_ԻԻՀ_դեսպանության_մշակույթի_կենտրոնի_ղեկավարին
Գավառի պետական համալսարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2024 07:09 Asia/Tehran
  • Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին

Գավառի պետական համալսարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։

 Ըստ Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդման, պատվավոր հյուրին ողջունել են  Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը։

Կայացել է  հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։

Քննարկվել են հայ-իրանական բազմադարյան պատմամշակութային կապերն ու առնչությունները, անդրադարձ  է կատարվել իրանական և հայկական պոեզիային ու փիլիսոփայությանը, կարևորվել համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի  և Գավառի պետական համալսարանի   գործակցության հնարավորությունները՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների փոխանակման, միջմշակութային հաղորդակցության զարգացման ուղղություններով։ 

Այցի ավարտին Մոհամմադ Ասադի Մովահեդինը ծանոթացել է  Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի ցուցանմուշներին։