ՏԿԵՆ. ՀՀ–ն Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի
Դեկտեմբեր 29, 2024 13:44 Asia/Tehran
Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։
Այդ մասին «Ինտերֆաքսին» ասել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Այս պահի դրությամբ նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։
Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան չվերթերը կիրականացվեն առանց փոփոխությունների՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։
panarmenian.net
Պիտակ