Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն. Վրաստանի դառը փորձի կրկնությո՞ւն
https://parstoday.ir/hy/news/armenia-i228254-Հայաստան_ԱՄՆ_ռազմավարական_գործընկերություն._Վրաստանի_դառը_փորձի_կրկնությո_ւն
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «Ռազմավարական գործընկերության խարտիայի» ստորագրումը մտահոգել է Իրանին և Ռուսաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2025 09:18 Asia/Tehran
  • Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն. Վրաստանի դառը փորձի կրկնությո՞ւն

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «Ռազմավարական գործընկերության խարտիայի» ստորագրումը մտահոգել է Իրանին և Ռուսաստանին։

Փորձագետները զգուշացնում են Հայաստանի և տարածաշրջանի համար այս խարտիայի բացասական հետևանքների մասին, հաշվի առնելով ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ծրագրի ձախողումը։ 
Բլինքենը հայտարարել է «Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի» ստեղծման մասին՝ տարբեր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն և ժողովրդավարություն, հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
Նա նշել է․ «ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության հարցերում և աջակցում է Երևանի ջանքերին՝ ուղղված իր տարածքում անկախություն և ինքնիշխանություն հաստատելուն»։
Բլինքենը հայտարարել է․ «Մենք դառնում ենք ավելի ուժեղ գործընկերներ, և դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի շահերից, դուրս գալով դրա սահմաններից»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է փորձագետների խումբ գործուղել Հայաստան՝ «փորձագիտական աջակցություն ցուցաբերելու սահմանային անվտանգության ամրապնդման գործում», հավելելով, որ նախպատեսվում է բանակցություններ անցկացնել քաղաքացիական միջուկային համագործակցության շուրջ։
Երևանը պատրաստվում է միանալ նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային:
Բլինքենը հայտարարել է, որ կողմերը նախատեսում են շարունակել համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ «խաղաղապահ կարողությունների» ամրապնդման համար, ներառյալ Eagle Partner համատեղ զորավարժությունների անցկացումը: 

 

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն. արձագանքներ և հնարավոր հետևանքներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «Ռազմավարական գործընկերության խարտիայի» ստորագրման կապակցությամբ՝ հավելելով, որ այն ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջև առավել հավակնոտ համագործակցության համար։ Իսկ թե ինչո՞ւ է Միրզոյանն այս հարցի կապակցությամբ հույս և ոչ թե վստահություն հայտնում, հավանաբար բացատրության կարիք չունի։
Ամեն դեպքում, ինչպես նշում են վերլուծաբանները, Բայդենի վարչակազմի  շահագրգռվածությունը Երևանի նկատմամբ, հանգեցրեց այս «ռազմավարական գործընկերությանը»։ Իսկ ինչպիսի՞ն կլինի Իրանի և Ռուսաստանի նման երկրների արձագանքը։ 
Հարկ է հիշեցնել, որ խարտիայի ստորագրման նախօրեին Ռուսաստանի և ՀԱՊԿ պաշտոնյաները շեշտել են «բոլոր երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը», «ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության կարևորությունը», «հարևան երկրների հետ խնդիրների լուծումն առանց ԵՄ-ից և ԱՄՆ-ից օգնություն խնդրելու» և «հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի պահպանումը», ինչը նշանակում է «անվտանգության սպառնալիք չստեղծել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների համար»։  
Նախքան խարտիայի ստորագրումը, մի խումբ հայ փորձագետներ հայտարարեցին, որ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության երաշխիքներ կամ ռազմական օգնություն չի տրամադրի, ինչպես նաև զենք ու զինամթերք չի վաճառի որպես օգնություն», և փաստաթուղթը չի ենթադրում Հայաստանում ԱՄՆ ռազմակայանի հիմնում կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտարարել է․ «Հայաստանը չի մտածում ԵԱՏՄ-ն այլ կառույցով  փոխարինելու մասին և միայն ձգտում է դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերներին»։
Խոսելով Նիկոլ Փաշնիյանի նման բարդ լեզվով, նա ասել է․ «Մենք ուզում ենք անկախ լինել, իսկ անկախությունը նշանակում է կախված լինել բոլորից, ոչ թե մեկ ինստիտուտից, և որ բոլորը որոշ չափով կախված լինեն քեզնից»:
Հունվարի 9-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Արտատարածաշրջանային և արտաքին ուժերի առկայությունն ավելացնում է տարածաշրջանի քաղաքական և անվտանգության հավասարումների բարդությունը և չի օգնի լուծելու խնդիրները, իսկ խաղաղության և կայունության հաստատումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ և համագործակցությամբ»:
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նկատմամբ տարածաշրջանի երկրների  արձագանքները եղել են տարբեր։ Հնչել են նաև մտահոգություններ՝ կապված տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա դրա հետևանքների կապակցությամբ:

 

Հայաստանում կկրկնվի՞ Վրաստանի ձախողված սցենարը

Հայկական լրատվամիջոցները խանդավառությամբ են լուսաբանել ԱՄՆ-ի հետ «ռազմավարական գործընկերությունը», սակայն որոշ շրջանակներ հիշեցրել են 2009 թվականին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև նմանատիպ փաստաթղթի ստորագրման մասին, որը ձախողվեց:
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված փաստաթղթի տեքստում ներառված էին «պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության պլաններ՝ նպատակ ունենալով նպաստել խաղաղությանն ու կայունությանը»։ Նաև նշվել է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցությունն ու գործընկերությունը շահավետ է  երկու երկրների ու տարածաշրջանի համար։
Բացի այդ, 2016 թվականին երկու երկրները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ»։ Երեք տարի անց Վրաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին անվտանգության ոլորտում համագործակցության եռամյա շրջանակային համաձայնագիր, որը 2022 թվականին երկարաձգվեց 10 տարով։
Սակայն 2024 թվականին Վրաստանում «Ժողովրդական ուժ» սոցիալական շարժումը հայտարարեց, որ  «ռազմավարական գործընկերությունը պարզապես խոսքեր են», իսկ ԱՄՆ օգնության 90 տոկոսը կեղծ հասարակական կազմակերպությունների միջոցով ուղղվում է կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք «փորձելով երկրում երկբևեռություն ստեղծել, նպատակ ունեն ոչնչացնել պետական ինստիտուտները, վերականգնել արտաքին ազդեցությունը և լիբերալ գաղափարախոսություն տարածել Վրաստանում»:
Նույն տարում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության ակտի» ընդունումից հետո, ԱՄՆ-ը վերանայեց  հարաբերություններն այդ երկրի հետ և հայտարարեց, որ կդադարեցնի  95 միլիոն դոլարի օգնությունը Թբիլիսիին։ Այնուհետև ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց Վրաստանի հետ «Ռազմավարական գործընկերության» դադարեցման մասին։
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը նույնպես կարող է ձախողվել, ինչպես Վրաստանի դեպքում, և կմեծացնի լարվածությունն ու անկայունությունը տարածաշրջանում։