Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i228332-Ռուս_իրանական_համաձայնագրից_կշահեն_բոլորը._Միրզոյան
Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2025 12:32 Asia/Tehran
  • Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը. Միրզոյան

Ռուս-իրանական համաձայնագրից կշահեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագիր ունի, մինչդեռ Երևանը Թեհրանի հետ զարգացնում է շատ լավ և բարիդրացիական հարաբերություններ։  Այժմ Ռուսաստանը գործընկերային հարաբերություններ է զարգացնում նաև Իրանի հետ։

«Կարծում եմ, որ մեր բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,- ասաց նա։

Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահների կողմից ստորագրվել է Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Անդրադառնալով հայ-իրանական սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերմանը, Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները ժամանակավորապես տեղակայվել են այնտեղ՝ ապահովելով անվտանգությունը։

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար՝ տեղեկացնելով, որ այսուհետ կարող է ինքնուրույն հսկել այս տարածքը։ Միրզոյանը հայտարարեց, որ այս հարցում քաղաքական սկանդալի պատճառ չկա։