Նիկոլ Փաշինյանը պետությանը համեմատում է պապիկի գրպանը մտնող թոռնիկի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228394-Նիկոլ_Փաշինյանը_պետությանը_համեմատում_է_պապիկի_գրպանը_մտնող_թոռնիկի_հետ
ՀՀ վարչապետը այլաբանորեն բացատրեց, թե ինչ է ուզում պետությունը հասարակ քաղաքացուց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2025 14:48 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը պետությանը համեմատում է պապիկի գրպանը մտնող թոռնիկի հետ

ՀՀ վարչապետը այլաբանորեն բացատրեց, թե ինչ է ուզում պետությունը հասարակ քաղաքացուց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետությանը համեմատում է պապիկի գրպանը մտնող թոռնիկի հետ։ Նա իր մոտեցումը ներկայացրեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` խոսելով համընդհանուր հայտարարագրման և նոր հարկերի մասին։

«Մարդուն պետք է ասել` պետությունը մարդու գրպանը չի մտնում, պետությունն ասում ա` դու մեր տերն ես։ Երբ թոռները նստում են պապիկների գիրկը ու մտնում են պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս, ասում՝ ինչի ես մտնում գրպանը, որովհետև հարազատի հարաբերություն ա»,– ասաց նա։

Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։

arm.sputniknews