Ի՞նչ նպատակով էր ՀՀ ԱԳ նախարարը մեկնել Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/armenia-i228560-Ի_նչ_նպատակով_էր_ՀՀ_ԱԳ_նախարարը_մեկնել_Մոսկվա
Հայաստանը փորձում է թուլացնել դեպի Արևմուտք կողմնորոշման և ԵՄ-ին անդամակցության պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը։ Փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գիտակցում է ԵՄ անորոշ ապագան և հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող ֆինանսական օգուտները, փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2025 07:03 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակով էր ՀՀ ԱԳ նախարարը մեկնել Մոսկվա

Հայաստանը փորձում է թուլացնել դեպի Արևմուտք կողմնորոշման և ԵՄ-ին անդամակցության պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը։ Փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գիտակցում է ԵՄ անորոշ ապագան և հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող ֆինանսական օգուտները, փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ։

 «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Երևանն  ըստ երևույթին, գիտակցել է, որ Մոսկվան դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից, հետևաբար ԱԳ նախարար Արարատ Միրզիյանը մեկնել է Մոսկվա՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:
Այս տպավորությունը ստեղծվում է լսելով Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, որի ընթացքում Միրզոյանը փորձել է ավելի շատ խոսել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորության մասին։

 

Հայաստանը ձգտում է նվազեցնել ռիսկերը և պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ

Մակրոտնտեսական ոլորտի փորձագետ Կամիլ Ասկերխանովը կարծում է, որ Երևանը, գիտակցելով Եվրամիության անորոշ ապագան, ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ վերականգնելով հարաբերությունները Մոսկվայի հետ։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների խարտիայի ստորագրումը նույնպես կարելի է  գնահատել այս տեսանկյունից։ Այսօր համաշխարհային դերակատերների վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ նրանցից շատերը գտնվում են անկումային վիճակում՝ կապված արևմտյան ազատական աշխարհի հետ, որը  փլուզման փուլում է։ Այս խմբի մեջ կարելի է ներառել նաև Երևանի անունը։

 

Հայաստանը նայում է դեպի Արևմուտք, բայց չունի հստակ տեսլական

Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Կոնստանտին Տաչիցի կարծիքով, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզյոանն իր խոսքում նոր բան չի ասել։
Փորձագետն ասում է․ «Փաշինյանն այս հարցով նախկինում շատ աղոտ հայտարարություններ էր արել, օրինակ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը, որքան հնարավոր է համարում Եվրոպան։ Եվրամիությանն անդամակցությունը կախված է ոչ միայն Հայաստանի ցանկությունից, այլև բոլոր եվրոպական երկրների համաձայնությունից։ Բացի այդ, դա բարդ և երկար գործընթաց է՝ կապված եվրոպական նորմերի կիրառման և օրենքների ներդաշնակեցման հետ»:
Տաչիցը հավելում է․ «Հասկանալի է, որ Երևանը մտադիր է շարունակել ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ մերձեցման աստիճանական քաղաքականությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի կառավարությունը հստակ պատկերացում չունի, թե ինչպես դա անել առանց երկրին վնասելու։ Երևանը շահավետ տնտեսական հարաբերություններ ունի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի միության հետ, որոնք երկրին ապահովում են  բարձր տնտեսական աճ։ Սակայն Բայց ԱՄՆ-ն և ԵՄ-ն որևէ կոնկրետ, համարժեք այլընտրանք չեն առաջարկում, և դա լավ են հասկանում Երևանում»։