Լուկաշենկո. Փաշինյանը կկործանի Հայաստանը
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին արևմտամետ քայլերին, Բելառուսի նախագահն ասել է․ «Մոտենալով Եվրամիությանը, Փաշինյանը կկործանի այդ երկիրը»։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի արևմտականացումը շատ վտանգավոր խաղ է, և ինչ-որ մեկը պետք է կանգնեցնի նրան։
Ավելի վաղ Ռուսաստանը նույնպես զգուշացնում էր Հայաստանի՝ Մոսկվայից հեռանալու և Արևմուտքին մերձենալու քաղաքականության կապակցությամբ, նշելով, որ դա կսպառնա Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը։
Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց, որ պաշտոնապես հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։
Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել է․ «Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը։ Դա պետք է որոշվի հանրաքվեի միջոցով»։