Կանաչ լույս՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին
Հունվար 27, 2025 10:02 Asia/Tehran
ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովում քննարկվել է «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը։
Առաջին դեպքն է, երբ հանրությունն օգտվել է Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության իրավունքից և օրենսդրական նախագիծ հասցրել խորհրդարան։ Անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն «Եվրաքվեն» շուրջ 60 հազար ստորագրություն է հավաքել։
Արդեն հայտնի են խորհրդարանական խմբակցությունների նախնական դիրքորոշումները․ ընդդիմության կարծիքը բացասական է, մեծամասնությունը նախագծին «կողմ» քվեարկելու խոչընդոտ չի տեսնում։