Քաղաքագետ. Հայաստանը տեղ չունի Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228616-Քաղաքագետ._Հայաստանը_տեղ_չունի_Թրամփի_վարչակազմի_առաջնահերթությունների_մեջ
Իռլանդացի պատմաբան, քաղաքական վերլուծաբան Պատրիկ Ուոլշը կարծում է, որ Հարավային Կովկասը, հատկապես Հայաստանը, տեղ չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 14:08 Asia/Tehran
  • Քաղաքագետ. Հայաստանը տեղ չունի Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների մեջ

Իռլանդացի պատմաբան, քաղաքական վերլուծաբան Պատրիկ Ուոլշը կարծում է, որ Հարավային Կովկասը, հատկապես Հայաստանը, տեղ չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների մեջ։

Սահաբ ցանցի հայկական ալիքի փոխանցմամբ՝ Ուոլշը հստակեցրել է, որ Թրամփը զբաղված է ավելի բարդ հարցերով, ինչպիսիք են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի կառավարումը և Ուկրաինայում պատերազմի ավարտը, որը նա ժառանգել է Բայդենի վարչակազմից,և որոնց հետևանքները նվազեցնելը դարձել է մարտահրավեր ԱՄՆ-ի համար։ 

Նա նշում է, որ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք պետք է շոշափելի արդյունքներ բերեր, սակայն Թրամփի վարչակազմը, որը կենտրոնացած է ուժի իրողությունների և շոշափելի շահերի վրա, դժվար թե աջակցի Հայաստանի այս քաղաքականությանը։

Պատրիկ Ուոլշն անդրադառնալով Արևմուտքի քաղաքականության կայուն փոփոխություններին ասել է,-Թրամփը, որպես պրագմատիկ գործարար, միայն շահավետ գործարքներ է փնտրում ԱՄՆ-ի  ժողովրդի համար:

Նա ընդգծել է,որ  Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու ոչինչ չունի, մինչդեռ Ադրբեջանն իր աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորություններով ավելի լավ տարբերակ է Վաշինգտոնի համար։

Վերլուծաբանի կարծիքով՝ Թրամփն ամենայն հավանականությամբ վատ նորություն կլինի Հայաստանի համար։ Եթե ​​նրան հաջողվի կարգավորել ուկրաինական ճգնաժամը, Հայաստանը կարող է հերթական անգամ վերադառնալ Ռուսաստան, բայց այս անգամ նոր պահանջներով ու իր դիրքորոշումների փոփոխություններով։

Իր վերլուծության մեջ Ուոլշն կանխատեսել է, որ Թրամփի նախագահության օրոք Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ կծագեն, և որ Արևմուտքի աջակցությունն այս երկրին, հավանաբար, կնվազի։