Զգույշ լինենք Իրանի և Հայաստանի թշնամիների գործողություններից և ապատեղեկատվությունից
https://parstoday.ir/hy/news/armenia-i228816-Զգույշ_լինենք_Իրանի_և_Հայաստանի_թշնամիների_գործողություններից_և_ապատեղեկատվությունից
Օրերս տարբեր լրատվամիջոցներում տարածվել է Երևանի Հանրապետության հրապարակում մի շարք իրանցի ազերիների մասնակցությամբ «Ղարաբաղ» երգի տեսանյութը և անգամ պարզ չէ, թե երբ է դա տեղի ունեցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2025 14:59 Asia/Tehran
  • Զգույշ լինենք Իրանի և Հայաստանի թշնամիների գործողություններից և ապատեղեկատվությունից

Օրերս տարբեր լրատվամիջոցներում տարածվել է Երևանի Հանրապետության հրապարակում մի շարք իրանցի ազերիների մասնակցությամբ «Ղարաբաղ» երգի տեսանյութը և անգամ պարզ չէ, թե երբ է դա տեղի ունեցել։

Կարևորն այն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշ հարևան և արևմտյան երկրների ԶԼՄ-ները չեն վարանել «իրանաֆոբիա»-ին համահունչ որևէ նորություն հրապարակել, և նրանց բոլոր ջանքերն ուղղված են եղել վերացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանային հավասարումների վրա, որպեսզի իրականացնեն այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»։

Խստորեն դատապարտում ենք ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին և կոչ ենք անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։ Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու է՝ կազմակերպված Իրան-Հայաստան հարաբերությունների թշնամիների հետախուզական ծառայությունների կողմից