2024 թվականին ՀՀ–ից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք. Պապոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i228944-2024_թվականին_ՀՀ_ից_արտահանվել_է_118.5_մլն_դոլարի_ջերմոցային_ապրանք._Պապոյան
2024 թվականին Հայաստանից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք, մինչդեռ 2023–ին այդ թիվը շուրջ 74.4 մլն դոլար է կազմել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 08:25 Asia/Tehran
  • 2024 թվականին ՀՀ–ից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք. Պապոյան

2024 թվականին Հայաստանից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք, մինչդեռ 2023–ին այդ թիվը շուրջ 74.4 մլն դոլար է կազմել։

ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս ցուցանիշները ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ 2023 թ. ՀՀ–ում 1167 հա ջերմատներից հավաքագրվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հա–ից` 2.2 հազար տոննա հատապտուղ, 190 հա–ից` մոտ 101 մլն հատ ծաղիկ։

Պապոյանի խոսքով` ըստ իրականացված ուսումնասիրությունների` ՀՀ–ում կա 1500 հա ջերմոց և ջերմատուն, որոնցից ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած է ավելի քան 250 հա–ն։

Ըստ նրա` 2019–24 թթ. ջերմատների աջակցության ծրագրերով հաստատվել ու իրականցվել է 56 հա ջերմատնային տնտեսություններ հիմնելու հայտ։ Ծրագրի թիրախը 2026 թվականն է և 35 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնումը։

Էկոնոմիկայի նախարարն ավելացրեց, որ ջերմատների աջակցության ծրագրերով հնարավորություն է ստեղծվում հիմնել ավելի խոշոր ջերմատներ, և դրա համար շահառուներին տրամադրել մինչև 15 մլրդ դրամի սուբիսդավորվող վարկ, որն իր հերթին հնարավորություն կտա հիմնելու մինչև 20 հա տարածքով ջերմատուն։

arm.sputniknews