Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում անդամակցել Եվրամիությանը.
https://parstoday.ir/hy/news/armenia-i229248-Ինչո_ւ_է_Հայաստանը_ցանկանում_անդամակցել_Եվրամիությանը.
ՀՀ ԱԺ 63 պատգամավոր կողմ է քվեարկել ԵՄ անդամակցության օրինագծին, 7 պատգամավոր՝ դեմ։ Ընդդիմադիր «Հայաստան» կուսակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ, եթե ժողովուրդը հաստատի այդ ծրագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 13:21 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում անդամակցել Եվրամիությանը.

ՀՀ ԱԺ 63 պատգամավոր կողմ է քվեարկել ԵՄ անդամակցության օրինագծին, 7 պատգամավոր՝ դեմ։ Ընդդիմադիր «Հայաստան» կուսակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ, եթե ժողովուրդը հաստատի այդ ծրագիրը։

Օրենքի նախագծում ասվում է, որ քաղաքացիների կամքով և անվտանգ և զարգացած երկիր դառնալու վճռականությամբ, Հայաստանն ազդարարում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին օրինագիծն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցից մեկ օր անց։
Եվրամիությանն անդամակցելու գործընթացը բարդ է ու երկար։ Կովկասյան տարածաշրջանում գտնվող Հայաստանը դեպի ծով ելք և Եվրամիության հետ ցամաքային կապ չունեցող երկիր է։ 
ԵՄ 27 անդամները պետք է քվեարկեն ցանկացած նոր անդամի ընդունման վերաբերյալ: Միությանն անդամակցելու համար յուրաքանչյուր թեկնածուի դիմումի ընդունումից հետո սկսվում է բարդ և երկարատև բանակցային գործընթաց՝ ԵՄ իրավական, քաղաքական, տնտեսական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու համար: Յուրքանաչյուր թեկնածու անցնում է երկարաժամկետ տնտեսական, քաղաքական և անվտանգության գործընթաց՝ ԵՄ-ին միանալու համար։

Եվրամիությունը փորձում է նաև ընդլայնել իր տնտեսական, քաղաքական և անվտանգության ազդեցությունը՝ կլանելով Արևելյան Եվրոպայի երկրները և նախկին խորհրդային հանրապետությունները: Այդ ուղղությամբ էին տարվում նաև Ուկրաինային ու Վրաստանին ընդունելուն ուղղված ջանքերը։ 
Կովկասյան տարածաշրջանը մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը հետ գրավեց Ղարաբաղի շրջանը, ինչից հետո Հայաստանը սկսեց հեռանալ Ռուսաստանից։ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ հանդիսացող Երևանը, տարածաշրջանում և աշխարհում վերջին զարգացումներից, ներառյալ Ուկրաինայի պատերազմից և Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությունից հետո, վերանայել է  իր ռազմավարությունը, ինչին, Մոսկվան կոշտ է արձագանքել։ 
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության ծրագրի մշակողները ազնիվ են երկրի ժողովրդի և Եվրասիական միության այլ երկրների հետ, ապա նրանք պետք է զուգահեռ մշակեն նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ծրագիրը։ Իսկ եթե նրանք նման քայլի չեն դիմում, նշանակում է, որ գիտակցում են Եվրասիական միությունից դուրս գալու հետեւանքները։ 

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ հինգ հիմնական անդամներից մեկն է և նշել. «Անհնար է լինել միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ։  Եվրասիական միությանն անդամակցությունն անշուշտ օգուտներ է բերում Երեւանին»։

 Չնայած ռուսական կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Հայաստանը կարծես թե տեսնում է ստեղծված իրավիճակը որպես Ռուսաստանից հեռու մնալու լավագույն հնարավորություն՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը և Դաշնության ծանր վիճակը: Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցության օրինագծի հաստատումը կարևոր քայլ է երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու ուղղությամբ։ Այս որոշումը արտացոլում է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու Հայաստանի ցանկությունը։